ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
30.03.2018 | 00:01

Ինը խորհրդի եմ երանի տալիս իմ մտքում, իսկ տասներորդը կասեմ լեզվով։ Դա այն մարդն է, որ ուրախ է որդիներով և իր կենդանության ժամանակ տեսնում է թշնամիների կործանումը։ Երանի՜ նրան, ով ապրում է իմաստուն կնոջ հետ, իր լեզվով չի սխալվում և չի ծառայում մեկին, որ անարժան է իրեն։ Երանի՜ նրան, ով իմաստություն գտավ և այն կպատմի լսողների ականջին։ Որքա՜ն մեծ է նա, ով իմաստություն է գտել, բայց նա ավելի մեծ չէ, քան նա, ով երկյուղ է կրում Տիրոջից։ Երկյուղը Տիրոջից գերազանցում է ամեն բան։


Սիրաքի իմաստություն 25. 9-14

Դիտվել է՝ 2870

Մեկնաբանություններ